Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Գաբրիել Բալայան. Վարակը չտարածելու նպտակով վաղը փակ կլինեն «Եռաբլուրը» և «Հաղթանակ» զբոսայգին

Գաբրիել Բալայան. Վարակը չտարածելու նպտակով վաղը փակ կլինեն «Եռաբլուրը» և «Հաղթանակ» զբոսայգին
08.05.2020 | 15:26

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և վարակը չտարածելու հրամայականը պահպանելով՝ վաղը փակ է լինելու և «Եռաբլուր» զինվորական պանթեոնը և «Հաղթանակ» զբոսայգին, որտեղ բացառապես արարողակարգային միջոցառումներ են տեղի ունենալու՝ Կառավարության մամուլի կենտրոնում տեղեկացրեց ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը։ Նանշեց, որ վաղը՝ ժամը 10։30-ից մինչև 11։00-ն, տեղի կունենա իշխանության բարձրագույն ներկայացուցիչների այցը «Հաղթանակ» զբոսայգի՝ «Մայր Հայաստան»-ի հուշահամալիրի մոտ։
«Մենք կազմակերպել ենք Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերանների այց դեպի «Մայր Հայաստան» հուշակոթող, քանի որ առաջին հերթին այդ օրվա խորհուրդը, մեր շնորհակալությունն ու շնորհավորանքները վերաբերում են նրանց»:


«Դրանից հետո մի փոքր անակնկալ է սպասվում, չեմ կարող հիմա բացահայտել, քանի որ որոշակի պայմաններ կան, որոնց առկայության դեպքում միայն հնարավոր կլինի մատուցել այդ անակնկալը մեր ազգաբնակչությանը»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1133

Մեկնաբանություններ